Արոնյանը հաղթել է Champions Chess Tour Finals-ի երկրորդ տուրում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, մասնակցում է Champions Chess Tour Finals-ին:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանն ուժերը չափեց Վլադիսլավ Արտեմևի հետ։ Գրոսմայստերները խաղացին 4 պարտիա, որոնցում առավել ուժեղ էր Արոնյանը, նա էլ հաղթեց 2,5-1,5 հաշվով:
Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երրորդն է՝ 12 միավորով: Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է (21,5 միավոր):