
«Մեկ տարի է անցել. պատերազմի ռիսկերը չեն վերացել…»

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ տարի է անցել, բայց մեր տարածաշրջանը նույն եռացող կաթսան է, գերտերությունների խաղարկումներն այստեղ նոր թափ են ստացել, պատերազմի ռիսկերը չեն վերացել, իսկ մենք դոփում ենք տեղում. նույն` ամուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը։
Այսօրվա պատկերն ոնց որ նախորդ տարվա սեպտեմբերի 26-ի իրավիճակը լինի։ Մենք այսօր նույն՝ 2020թ. սեպտեմբերի 26֊ի անդարդ ռեժիմի մեջ ենք տեղավորված։ Ոչ մի բանից դասեր չենք քաղել ու չենք քաղում…»։