«Սոյուզով» տիեզերական զբոսաշրջիկի թռիչքի արժեքը կազմում է մոտ 50 մլն դոլար
«Սոյուզ» տիեզերանավով միջազգային տիեզերակայան թռիչքի արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Space Adventures ընկերության ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Կոստենկոն:
«Գինը նույնն է, ինչպես ամենուր՝ 50 մլն, այդպիսի գին է՝ պլյուս-մինուս», – ասել է Կոստենկոն։
Նրա խոսքով ՝ տիեզերական զբոսաշրջիկը, որը թռիչքի ոչ պրոֆեսիոնալ մասնակիցների շարքում առաջինը դուրս կգա բաց տիեզերք, մի քանի միլիոն դոլարով ավելի շատ կվճարի. այդ գումարը կծածկի օբյեկտիվ ծախսերը, որոնք կառաջանան, այդ թվում ՝ սկաֆանդրի ռեսուրսի շահագործման արժեքը:
2001-2009 թթ. Space Adventures Inc ընկերության հետ պայմանագրերով իրականցավել է 8 կարճաժամկետ թռիչք։