«Բոլոր նրանք, ովքեր հավատացել են այս թրքասերներին, պարտավոր են իրենց ճակատագրական սխալը ուղղել և դուրս գալ պայքարի»․ Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի քանի ժամից Նիկոլ Փաշինյան պրոյեկտը, Արցախի հարցում բացահայտված անհերքելին փորձելու է հերքել՝ գավառական խորամանկությամբ:

Ցավոք շատ մոտ է այն օրը, երբ ազգովի նորից պետք է պատերազմ հաղթահարենք, իշխանազավթ հայատյացների լոկոմոտիվ Նիկոլի քայլերի շնորհիվ:

30 տարի առաջ պայքարի ելանք, հաղթեցինք: Իսկ 2018 թվականին մեր հաղթանակը վտանգվեց, վտանգվեց, որովհետև առաջին իսկ օրվանից բոլոր վերլուծությունները վկայում էին, որ այս իշխանության գլխավոր նպատակը Արցախի հարցում լրջագույն զիջումների գնալն է:

Սրանք ունակ են միայն մի բանի՝ դավաճանության:

Ակնհայտն ու անհերքելին, Նիկոլի և իր իշխանազավթների թեզերը, մեկ առ մեկ.

«Հեղափոխությունն ավելի կարևոր է քան արցախյան հաղթանակը»
«Արցախի հարցը կլուծվի այնպես, ինչպես ժողովուրդը կուզի» հավելեմ՝ սա ասվում է այն դեպքում, երբ Արցախցին վաղուց է ինքնորոշվել և լուծել է իր հարցը, համայն հայության օգնությամբ: Ինչ նոր լուծման մասին է խոսքը, դժվար չէ ենթատեքստը հասկանալը:
«Ազատագրված հողերը անպետք տարածքներ են»
«Արցախի հերոսները թալանչիներ են»
«Ղարաբաղցիները թալանեցին Հայաստանը»
«Կիրթ ու կառուցողական ալիև»
«Մենք սիրում ենք ազերիներին»
«Արցախյան պատերազմի փառահեղ ուղի անցած տղերքը պարզապես մարդասպաններ են»
«Պարերազմ գնալը մարդասպանության գնալ է»
«Ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»
«Արցախի մարզպետ»
«Մեզ զենք պետք չի, ձուլենք, զարդեր սարքենք, մեհրիբանին էլ հրավիրենք մուղամի, Շուշի»
«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, թող գան ապրեն Արցախում, համատեղ բնակության գոտիներ ստեղծենք»
Փաստացի, մեր երկրում ստեղծված էր մի մթնոլորտ, երբ Նիկոլը մի կողմից մեր ժողովրդին էր թունավորվում նման հայատյաց թեզերով, մյուս կողմից՝ Ալիևին հույս էր տալիս:

Նորից եմ կրկնում. այս իշխանությունը այն վատթարագույնն է, որը պատահեց մեր ազգին և երկրին:

Բոլոր նրանք, ովքեր հավատացել են այս թրքասերներին, պարտավոր են իրենց ճակատագրական սխալը ուղղել և դուրս գալ պայքարի»:

Տեսանյութեր

Լրահոս