Պալմա կղզու օդանավակայանը հրաբխի պատճառով դադարեցրել է աշխատանքները
Իսպանական Պալմա կղզու օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ հրաբխի ժայթքման հետևանքով ստեղծված իրադրության պատճառով: Այս մասին հայտնել է իսպանական AENA օդանավակայանների ներկայացուցիչը:
Մասնավորապես նշվել է, որ օդանավակայանի աշխատանքները դադարեցվել են մոխրի կուտակման հետևանքով:
Պալմա կղզու հրաբխի ժայթքումը շարունակվում է արդեն 7 օր: Մասնագետների գնահատականով՝ լավան ոչնչացրել է ավելի քան 400 շինություն, որոնց մեծ մասը բնակելի տներ են: Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ:
Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտի կանխատեսումներով՝ ժայթքումը կարող է շարունակվել 24-84 օր: