Ամենևին կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում․ Սուրեն Պապիկյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության շահած մրցույթների մասին

Ամենևին կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում, այստեղ բանալի բառերը «մրցույթ» և «հաղթել» բառերն են, դրանով ամեն ինչ ասված է, «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե կոռուպցիոն ռիսկ տեսնու՞մ է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր ղեկավարած ընկերությունը շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը՝ ասել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Ամիսներ առաջ էլ ընկերությունը ՏԿԵ նախարարության հետ 368 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել։

«Խնդրում եմ հարցը բարձրացնողին ուսումնասիրել, թե քանի մրցույթի է մասնակցել ու քանիսում է հաղթել նշված անձը», – ասել է Պապիկյանը։

Հարցին՝ իսկ իրենք ինչո՞ւ էին քննադատում նախկին իշխանություններին՝ ասելով, որ նրանց հետ փոխկապակցված անձինք են շահում մրցույթներում, Պապիկյանը պատասխանել է․ «Քննադատում էինք, որովհետև ունեինք հիմքեր»։

Տեսանյութեր

Լրահոս