«Մենք պետք է պաշտպանենք «Ռեալին» և «Բարսային», նրանք դատապարտված են տառապանքի»․ Լա լիգայի նախագահ
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Սուպերլիգայի, ՈւԵՖԱ-ի և Մադրիդի «Ռեալին» ու «Բարսելոնային» պաշտպանելու անհրաժեշտության մասին:
«Մենք արդեն խոսել ենք ՈՒԵՖԱ-ի կողմից ֆինանսական վերահսկողության մասին: Մենք չենք հավատում, որ անսահմանափակ կանխիկ ներարկումները ձեռնտու են: Մենք համաձայն չենք այն մոդելի հետ, որին ձգտում է ՈՒԵՖԱ-ն: Կան հսկայական ռիսկեր:
Ներդրումները պետք է լինեն, բայց սահմանափակ, վերահսկվեն: Սուպերլիգան կգործարկվի, եթե դուք մեծ գումարներ ներդնեք ազատորեն:
Նման անսահմանափակ ֆինանսավորում ունեցող ֆուտբոլն անկայուն է: Եվրոպական ակումբների ասոցիացիայի շատ անդամներ դեմ են դրան:
Հուսով եմ, որ ՈՒԵՖԱ-ի հետ շփումը կհանգեցնի հաջողության: Մենք չենք պատրաստվում փոխել մեր մոդելը: Եվրոպայում նման ակումբները կլինեն ավելի քիչ մրցունակ, բայց ավելի կայուն:
Մենք պետք է պաշտպանենք մեր բարձրակարգ ակումբներին՝ «Ռեալին» և «Բարսելոնային», որոնք դատապարտված են տառապանքի եվրոպական մրցումներում»,- ասել է Տեբասը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի փոխարեն՝ կառաջարկի մտցնել աշխատավարձի սահմանափակում և շքեղության հարկ:
Սիրարփի Աղաբաբյան