Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.30C (2004 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.50C (1956 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.40C