«Սա հստակ հանցագործություն է». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ՝ օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որը խորհրդարանը պետք է ընդունի երկու ընթերցմամբ։

Նիստի մեկնարկին ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խորհրդարան է բերվել մի նախագիծ, որը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշումներին։

«Այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական։  Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին, ՀՀ նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և նրանից պահանջելու ենք համապատասխան ընթացակարգով վիճարկում։ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները, և արդեն 12-րդ օրն է, որ մենք պահանջել ենք ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, ԱԱԾ տնօրենի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ ուղիղ քննարկում, մինչդեռ այս օրերին մենք տեսնում ենք՝ ինչ լարված իրավիճակ է առաջանում։ Ոչ միայն Էրդողանի հետ սիրախաղերը, այլև Ալիևի վերջին հայտարարությունը հստակ մատնանշում են այն մասին, որ մենք գործ ունենք մեր երկրի անվտանգության առաջնային խնդիրների հետ։ Ելնելով այս ամենից՝ մեր խմբակցությունը չի մասնակցում այս ապօրինություններին»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը, և ամբողջ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը։

Արծվիկ Միասյանից հետո ելույթ ունեցավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, հայտարարելով, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցը նպատակ ունի ազատվել անցանկալի ՏԻՄ ղեկավարներից, ուստի հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցի նիստին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930