Բաժիններ՝

Վերջին 3 տարում Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը ծախսել է 11 միլիոն դոլար

Թուրքիայում Կրոնական գործերի վարչության կազմում նախատեսվում է ստեղծել Կրոնական ակադեմիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոկտեմբերի 1-ից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) օրակագրում է ընդգրկվելու Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օրինագիծը «Կրոնական ակադեմիայի (Diyanet Akademisi) ստեղծման մասին։

Ըստ այդ օրենսդրական առաջարկի՝ «օրինակելի կրոնական ծառայողների պահանջարկը բավարարող որակյալ կրոնական ծառայողներ կրթելու» նպատակով Թուրքիայի Կրոնական գործերի վարչության կազմում ստեղծվելու է Կրոնական ակադեմիա։ Ընդ որում՝ ակադեմիայի շրջանավարտ լինելը կդառնա անհրաժեշտ և հիմնական պայման Կրոնական գործերի վարչության կրոնական ծառայող նշանակվելու համար։

Հարկ է նշել, որ կրոնական բարձրագույն մասնագիտացված կենտրոնների վրա վերջին երեք տարում Կրոնական գործերի վարչությունը ծախեսլ է 93.1 միլիոն թուրքական լիրա, որը համարժեք է շուրջ 11 միլիոն ԱՄՆ դոլարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս