Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 19-ին, մինչ Սյունիքում ՀՀ երկու քաղաքացիներ անհասկանալի հանգամանքներում հայտնվել էին Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, և հայտնի չէր, թե այդ միջադեպն ինչ հանգուցալուծում կունենա, իսկ դրան զուգահեռ ադրբեջանական զինուժն օրը ցերեկով բացահայտ ահաբեկում էր Որոտան գյուղի հատվածով երթևեկողներին, Հայաստանի գործող իշխանությունները հերթական «կերուխումի» մեջ էին։

«Վարչապետի գավաթ» հեծանվավազքի ավարտից ու պարգևատրումներից հետո, որն անցկացվել էր Գեղարքունիքի մարզում, Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ «կարևորագույն» միջոցառման բարեհաջող անցկացումը նշել Ծաղկունք գյուղում, որն, ի դեպ, հայտնի է իր «էլիտար» ու թանկանոց ռեստորաններով ու հանգստի գոտիներով։

Մեր տեղեկություններով, ճոխ ճաշկերույթին միացել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, միջոցառումն անցկացնելու նպատակով ոստիկանական մեքենաներով փակված են եղել գյուղ տանող բոլոր ճանապարհները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930