Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին
Հովհաննես Հովհաննիսյան, Դուք Սիվիլնեթի եթերում ասում եք, թե իբր ԵՊՀ-ում հումոր է պտտվում, որ եթե ինձ փող տային, ես Գևորգ Էմինի և Վահան Տերյանի դեմ էլ կգրեի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գևորգ Էմին-Տերյանը, ով վերջերս ազատվել է ԵՊՀ մամուլի խոսնակի պաշտոնից:
Նա, նաեւ հավելել է. «Նույնիսկ նյութական ամենից ծանր ժամանակ ես երբեք փողով ոչ մի տող չեմ գրել։
Եթե 24 ժամվա ընթացքում չապացուցեք, որ ես նույնիսկ մի անգամ փողով գրել եմ, ուրեմն` դա ասողը և տարածողը բ..-ի տղա է»։