 
                        Մեսին չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում
 
                                    Ֆրանսիայի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի ընդգրկվել թիմի ընդհանուր հայտացուցակում: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնցով թիմը կմասնակցի «Մեց»-ի դեմ խաղին: Այս ցուցակում ընդգրկված չէ Լիոնել Մեսին, որը վնասվածք ունի:
Արգենտինացին նույնիսկ փոխարինվել էր ՊՍԺ-ի նախորդ խաղի երկրորդ կեսում, ինչը մեծ աղմուկ էր առաջացրել ֆրանսիական ԶԼՄ-ներում, քանի որ արգենտինացին փոխարինումից հետո չէր սեղմել մարզչի ձեռքը:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում ՊՍԺ-ն 6 տուրից հետո Լիգա 1-ի առաջատարն է և ունի 18 միավոր: Թիմը 5 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսել»-ից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        