Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 31-ամյա Ռևազ Լ.-ն, որը 2020 թ. հունիսի 19-ից Հունաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: