Արթուր Ղամբարյանի ուսանողների հետ քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը» թեմայով

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնը՝ ի պատիվ ՀՀ Անկախության օրվա, կազմակերպել էր բաց դասախոսություն-քննարկում ուսանողների հետ «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը» թեմայով:

Միջոցառման շրջանակներում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը խոսեց Անկախության հռչակագրի մասին՝ որպես հիմնարար փաստաթուղթ: Ուսանողների հետաքրքրությունը թեմայի վերաբերյալ մեծ էր, հնչեցված հարցերը մասնագիտական եւ խորքային, որոնք ստացան սպառիչ ու հիմնավոր պատասխաններ:

Դասախոսությունից հետո թեմայի շրջանակներում ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930