Բաժիններ՝

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ»․ Արայիկ Հարությունյան

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Քվեարկության արդյունքները ակնառու կերպով ցույց տվեցին ռուսական հասարակության աջակցության ու վստահության բարձր մակարդակը Ռուսաստանի ղեկավարության ռազմավարական ուղեգծի հանդեպ, որը միտված է երկրի հետագա զարգացմանը, միջազգային հեղինակության ամրապնդմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը:

Վստահ եմ, որ նոր գումարման Պետական Դուման շարունակելու է նպաստել ռուս և հայ ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ընդլայնմանը և խորացմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանն ու երկարատև խաղաղության հաստատմանը:

Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930