«Այսօր անկախության տոնը չէ, այսօր նրա մեռելոցն է»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչ մի կերպ չի շնորհավորվում…

Պետություն չունենք։ Անկախություն չունենք։ Պատիվ չունենք։ Արցախ չունենք։ 5000 հոգի չունենք։ Գերիներին չունենք։ Դիակները չունենք։

Ունենք միայն կորսված արժանապատվության ֆանտոմային ցավեր։

Ունենք Արցախյան երեք պատերազմների զոհերի անարգված արյուն եւ ոչնչացված իդեալներ։

Անկախությունը Նոր տարի չէ, որ քեզանից անկախ գալիս է՝ նշես-չնշես։

Անկախությունը օրացույցով չէ, որ եթե կարմիր է, ապա կա։

Այսօր անկախության տոնը չէ, այսօր նրա մեռելոցն է»։

Պետություն չունենք։ Անկախություն չունենք։ Պատիվ չունենք։ Արցախ չունենք։ 5000 հոգի չունենք։ Գերիներին չունենք։ Դիակները չունենք։

Տեսանյութեր

Լրահոս