«Ժամանակը մոտենում է…». Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հասել ենք թուրքի կոշիկ լիզելու փուլին: Թուրքն է խոսում նրա մասին, որ Հայաստանի ղեկավարը հանդիպում է խնդրում:Անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ նման բան չի եղել: Անընդհատ կոշիկ լիզելու մասին բարբաջող նիկոլը փաստորեն իր տեսակն էր նկարագրում:
Հերթ էր կանգնում դրսում բոլորի, այդ թվում հայ սպանողներին ու Հայաստանի վախճանին սպասողների կոշիկները լիզելու համար: Ժամանակը մոտենում է: Բոլոր խոստումները, որոնք տրվել են միջազգային խաղացողներին, մեր դաշնակիցներին ու թշնամիներին բացահայտվելու են:
Առերեսումներից խուսափել չի լինելու։ Մնացել է հասկանել, մենք, որպես հասարակություն որքան ամուր ենք դիմակայելու թշնամուն և թշնամու կոշիկ լիզող նիկոլին»: