«Հայաստանն Էրմենիստան չի դառնալու»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս՝ Էրդողանի հետ հանդիպումներ նախաձեռնելով։

Ո՞րն է սրա նպատակը։

Վերջնականապես «սպանել» ցեղասպանության դատապարտման և ազգային պահանջատիրության օրակարգը։

Որևէ համեմատական 2009-ի «ֆուտբոլային դիվանագիտության» հետ անթույլատրելի է։

Այն ժամանակ մենք հաղթողի դիրքերում էինք, Շուշին ու Հադրութը հայկական էին,  իսկ ազգային պահանջատիրությունը պետական քաղաքականություն։

Ցյուրիխում ՀՀ-ն Դավութօղլուին թույլ չտվեց անգամ մեկ բառ խոսել ի պաշտպանություն Ադրբեջանի։

Բայց հիմա այս կապիտուլյանտները սկսել են թուրքին սիրաշահելու «մրցավազքը»։

Պարտություն բերածներն առաջնորդվում են անվերջ զիջելով, միայն թե պահեն աթոռը։

Կործանարար պարտությունից հետո ապազգային վարչախումբը նախաձեռնում է «հեղափոխության» վերջին փուլը՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն ու թուրքերի հետ «հնազանդություն» ապահովելով։

Հայաստանն Էրմենիստան չի դառնալու»։

Տեսանյութեր

Լրահոս