Բաժիններ՝

«Մշակույթի մարդիկ, մտավորականները լուռ հետևում են, թե ինչպես է ներքին թշնամին քանդում ազգային արժեք ունեցող ամեն ինչ»

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հովներն իր  էջում գրում  Պատմության մեջ ինչպե՞ս է միշտ եղել. յուրաքանչյուր զավթիչ-նվաճող, երբ բռնազավթել է մի երկիր` առաջին հերթին շտապել է անհապաղ ոչնչացնել նվաճված տարածքի հոգևոր ինքնությունը, փոխել մարդկանց կրոնը, ոչնչացնել տվյալ ժողովրդի ազգային արժեքներն ու ավանդույթները, և առաջին հերթին նպատակ է դրել ոչնչացնել տվյալ ազգի մշակույթը` հավասարեցնելով այն հողին, քանդելով պատմամշակութային կարևոր հուշարձաններն ու շենքերը:

Չկա մշակույթ` չկա ժողովուրդ:

Ինչու՞ են միշտ առաջին հերթին այս ոլորտը փորձել ոչնչացնել, որովհետև կա շատ հայտնի բանաձև.
ուզում ես հիմնավորապես կործանել որևէ երկիր՝ կործանիր նրա ազգային մշակույթը:

Բայց ամենավատն այն է, որ մշակույթի մարդիկ, մտավորականներն, ովքեր միշտ կարևորագույն դեր են խաղացել ազգի դաստիարակման հարցում` լռում են, և լուռ հետևում են, թե ինչպես է ներքին թշնամին քանդում ազգային արժեք ունեցող ամեն ինչ:

Քիչ առաջ դիտում էի հաղորդում, որտեղ հարցազրույց էին տալիս մեր արվեստի երևելիները. Ֆրունզե Դովլաթյանը, Արմեն Ջիգարխանյանը, Խորեն Աբրահամյանը… Ես համոզված եմ, որ իրենք երբեք թույլ չէին տալու նման հանցավոր լռություն, երբեք նման իրավիճակում չէին ասելու, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, քանզի սա քաղաքականություն չի՜, սա Հայաստանի լինել, չլինելու հարցն է:

Արդեն չունենք պետություն, չունենք օրենսդրություն, չունենք անվտանգություն, չունենք մշակույթ: Բայց Դովլաթյան ու Աբրահամյան էլ չունենք այլևս…

Այս իրավիճակում, այն հայը, ով մտահոգ չէ  իր հայրենիքով, կարո՞ղ է արդյոք հայ համարվել: Մենք ուզում ենք անվտանգություն և անդորր տեսնել սահմաններում, բայց երբեք այն չենք ունենալու, քանզի ներսից ենք մասնատված, ներսից ենք կորցրել մեր դեմքը:

Որտեղից ուր հասանք… Դարերով պահպանեցինք մեր դեմքը մշակույթի շնորհիվ, իսկ այսօ՞ր:

Համոզված եմ, որ կսկսենք փրկվել, երբ մեզ նորից հայ զգանք, հայկական ոգով կլցվենք, գուցե նոր համաժողովրդական զարթոնքի պահանջը զգանք, և պաշտպանենք մեր մշակույթը, կրոնը, լեզուն այնպես, ինչպես մեր պապերն են պաշտպանել…

Ներքին և արտաքին թշնամին կուզեն ջնջել մզի,
Զարթնիր լաո, մեռնիմ քզի…»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս