ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագվել է Դուշանբեի հռչակագիրը
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարներն ստորագել են Դուշանբեի հռչակագիրը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթղթում, որն ընդունվել է միավորման կազմավորման 20-ամյակի առթիվ, ՇՀԿ-ի ղեկավարներն արտահայտվել են Աֆղանստանում իրադրության շուտափույթ կարգավորման օգտին, նշելով, որ երկիրը պետք է լինի չեզոք, միասնական եւ ժողովրդավարական:
Բացի այդ, ՇՀԿ-ում հանդես են եկել Իսլամական հանրապետությունում կոալիցիոն կառավարության ստեղծման օգտին՝ բոլոր էթնիկ, կրոնական եւ քաղաքական խմբերի մասնակցությամբ:
Գագաթնաժողովում նաեւ փաստաթուղթ է ստորագրվել, որը նախատեսում է կազմակերպությանն Իրանի անդամակցության ընթացակարգի մեկնարկ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցել է տեսակապով, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության անդամակցումը ՇՀԿ-ին կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը:
Ներկայում ՇՀԿ-ի անդամ երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Պակիստանը եւ Հնդկաստանը:
Աֆղանստանը, Բելառուսը եւ Մոնղոլիան դիտորդ երկրներ են, իսկ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի լանկան՝ գործընկեր երկրներ: