Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները երեկ երեկոյան զինծառայողներին հաց հասցնող ավտոմեքենա են կանգնեցրել. լկտի վերաբերմունք է եղել. Գորիսի փոխքաղաքապետ. tert.am
Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները երեկ երեկոյան զինծառայողներին (Որոտանի տարածքի սահմանապահ զորքերին) հաց հասցնող քաղաքացիական ավտոմեքենա են կանգնեցրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Շատ կոպիտ, լկտի վերաբերմունք է եղել: Այսօր արդեն ավտոմեքենան ուղեկցել են հայ և ռուս սահմանապահները»,-ասաց Գորիսի փոխքաղաքապետը։
Նա հայտնեց նաև, որ ճանապարհին կրկին իրանական բեռնատարներ են կուտակված՝ քիչ քանակով: «Ադրբեջանցիները շարունակում են կանգնեցել իրանական բեռնատարները, ստուգել, գումար գանձել: Հիմնականում հեղուկ գազ տեղափոխող մեքենաներն են կանգնեցնում»,-ասաց Քոչարյանը: