Պատգամավորներն այսօր պարգևավճար են ստացել. «Հայաստան» դաշինքն այդ գումարը վերադարձնելու պետբյուջե. Իշխան Սաղաթելյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենց լուրեր են հասել առ այն, որ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, պարգևավճարներ են ստացել:

«Ենթադրում ենք, որ սա ՀՀ անկախության տոնի հետ է կապված: «Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է այդ պարգևավճարից: Մենք այդ գումարից չենք օգտվելու՝ կա՛մ կվերադարձնենք բյուջե, կա՛մ ՀՀ սահմանամերձ տարածքներից որևէ մեկում որևէ աշխատանք կանենք: Մենք պարգևավճարների հետ կապված պատրաստվում ենք  բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս