«Պատմությունը չի խմբագրվում․ Սերժ Սարգսյանը հաղթանակի սիմվոլ է, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիայի․ դա է, որ ձեզ քուն ու դադար չի տալիս»․ Շարմազանով
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/Sharmazanov-2.jpg)
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտներ ու կապիտուլյանտների արբանյակներ, ինչքան էլ կեղծիքներ տարածեք, մի բան չեք կարող կեղծել. Սերժ Սարգսյանը թե 1990-ականներին եւ թե 2016-ի ապրիլին հաղթել է Ադրբեջանի ղեկավարությանը։
Սերժ Սարգսյանը Շուշիի ազատագրման ծրագիր-քարտեզի եւ 1994-ի հաղթական զինադադարի փաստաթղթերի տակ է իր ստորագրությունը դրել, իսկ ձեր կապիտուլյացիոն առաջնորդը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի նվաստացուցիչ հայտարարությունների տակ։
Պատմությունը չի խմբագրվում։
Սերժ Սարգսյանը հաղթանակի սիմվոլ է, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիայի։
Ու դա է, որ ձեզ քուն ու դադար չի տալիս։