Բաժիններ՝

Տեսչական մարմնի խոշորացույցի տակ են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սուպերմարկետները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկողությունը:  ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումներ արձանագրվել են մեկ խանութում. աշխատակիցներն ու հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն: Ստուգայցերը շարունակվում են։

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս