Բաժիններ՝

«Սուպերլիգան մահացած է»․ Ռումենիգե

«Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն իր տեսակետն է հայտնել Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ:

«Կան երեք ակումբներ («Ռեալ»,«Բարսելոնա »,«Յուվենթուս»), որոնք պահպանում են Սուպերլիգան, գոնե իրավական տեսանկյունից: Սպորտում ինձ համար դժվար է տեսնել երեք ակումբների մրցում:

Չգիտեմ, թե ինչու են այս երեքը շարունակում կառչել սրան: Բայց ես հաստատ գիտեմ, որ Սուպերլիգան, հաշվի առնելով այն, թե ինչպես էր այն կազմակերպված, մեռած է:

Ոչ միայն ես եմ ասում  սա, այլև նույն հաղորդագրությունն է եկել ֆուտբոլասերներից ամբողջ Եվրոպայում: Արձագանքը պարզ էր: Եվ Անգլիայի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի ոչ մի ակումբ այլևս չէր ուզում կրակի հետ խաղալ: Առանց հաշվի առնելու, որ սա հապճեպ քայլ էր ենթադրյալ հիմնադիրների կողմից:

Համոզված եմ, որ նրանք ցանկանում էին հիմք դնել համաճարակի ազդեցությունը կարճաժամկետ մեղմելու համար:

Մենք խոսում ենք այնպիսի գումարների մասին, ինչպիսին է յուրաքանչյուր ակումբի համար 250-350 միլիոնը, որը կաթիլ կլիներ օվկիանոսում, քանի որ ի վերջո այդ փողերը նույնիսկ կվատթարացնեին տնտեսական վիճակը:

Ֆլորենտինո Պերեսը միշտ եղել է Սուպերլիգայի կողմնակիցը: Խոսքը գործարարի մասին է, ով երկար ժամանակ համաձայն չէր ՖԻՖԱ-ի և ՈԻԵՖԱ-ի որոշումների հետ և գործում էր ըստ այդմ: Սուպերլիգայի գաղափարը ծնվել է ոչ թե ապրիլին, այլ շատ ավելի վաղ»,- ասել է Ռումենիգեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի