Բաժիններ՝

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է սեփական տիեզերական ընկերություն ստեղծելու մասին

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է սեփական Privateer Space տիեզերական ընկերությունն ստեղծելու մասին։

«Privateer Space ընկերությունը գործարկվում է»,-Վոզնյակը գրել է Twitter-ում՝ ընկերության վերաբերյալ տեսանյութին կից թվիթ հրապարակելով:

YouTube-ի էջում, որտեղ հրապարակվել է տեսանյութը, ասվում է, որ Privateer Space-ը հիմնվել է Վոզնյակի ու ամերիկացի ինժեներ եւ Ripcord ռոբոտատեխնիկական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Ֆիլդինգի կողմից: Վոզնյակը խոստանում է, որ իր ընկերությունը նման չի լինելու մյուսներին:

Նշվում է, որ Privateer Space-ի պլանների մասին տեղեկատվությունը կներկայացնեն տեխնոլոգիական խորհրդաժողովում, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա սեպտեմբերի 14-ից մինչեւ 17-ը Հավայներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս