ՀՅԴ-ն որոշել է, բայց չի ասում
Քիչ առաջ ավարտվել է մի քանի ժամ տևած ՀՅԴ Գերագույն ժողովը, որի օրակարգում 2013թ. նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափի վերաբերյալ հարցն էր:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե իրենց որոշման մասին իրենք կհրապարակեն վաղը:
«Վաղը մամուլի ասուլիս կլինի, որոշմանը և հիմնավորումներին ձեզ մանրամասն կտեղեկացվի»,- ասաց Աղվան Վարդանյանը: