Եռաբլուրն այսօր․․․
Հայ առաքելական եկեղեցին երեկ նշեց 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը մարդկանց մոտ առավել հայտնի է «Սըրբխեչ» անունով։ Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է։ Այսօր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, կատարվել հոգեհանգստյան կարգ, որից հետո մարդիկ այցելել են հանգուցյալների շիրիմներին:
Եռաբլուր զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում ևս Սուրբ Պատարագ է մատուցվել, կատարվել հոգեհանգստյան կարգ։ Եռաբլուր զինվորական պանթեոնում դեռ երեկվանից է մարդկանց հոսքը սկսվել։ Այսօր էլ բազմաթիվ քաղաքացիներ այցելել են պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին։