Բաժիններ՝

Պենտագոնը հաղորդել է ցամաքային բազավորման կալանող հրթիռի փորձարկման մասին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հակահրթիռային պաշտպանության գործակալությունը սեպտեմբերի 12-ին անցկացրել է ցամաքային բազավորման կատարելագործված կալանող հրթիռի առաջին հաջող փորձարկումը: Այդ մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ: Նրա տվյալներով՝ արձակումն իրականացվել է Կալիֆոռնիայի նահանգում գտնվող Վանդենբերգի ռազմաօդային բազայից տեղական ժամանակով 10:30-ին (Երեւանի ժամանակով 21:30-ին):

Խոսքը եռասանդղավոր կրող հրթիռի առաջին փորձարկման մասին է, որն ընդլայնում է հնարավորությունները մարտական գործողություններ վարելիս:

Նախնական տվյալների համաձայն, փորձարկումների ընթացքում ամերիկացի զինվորականները կատարել են առաջադրված բոլոր խնդիրները, սակայն մասնագետները կշարունակեն գնահատել համակարգի արդյունավետությունը հեռուստաչափության եւ ուրիշ տվյալների հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս