Բաժիններ՝

ՊՍԺ-ն հետաքրքրված է ինձնով. Աբիդալ

«Բարսելոնան» մտադիր է պաշտպան Էրիկ Աբիդալին նոր պայմանագիր առաջարկել։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2013 թվականի հունիսի 30-ին։ Դրանով հանդերձ, Աբիդալը չի թաքցրել, որ իր ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։

«Ճիշտ է, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է ինձնով։ Սակայն ընտանիքս իրեն հիանալի է զգում Բարսելոնայում, ուստի ես ցանկանում եմ մնալ այստեղ։

Բարդ շրջան էր ինձ համար։ Հիվանդությունը մեզ փոխում է։ Սակայն հետզհետե վերադառնում եմ նախկին մարզավիճակիս։ Այժմ ամեն բան անցյալում է, և ես կարող եմ վերադառնալ մեծ ֆուտբոլ», – Աբիդալի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս