Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 18.891 դեպք
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 18 հազար 891 նոր դեպք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախորդ օրը գրանցվել էր 18 հազար 341 նոր դեպք: Աճի տեմպը կազմել է 0.27 տոկոս:
Ռուսաստանում մեկ օրում COVID-19- ից ապաքինվել է 17 հազար 888 մարդ, ընդհանուր առմամբ երկրում ապաքինվել է 6 մլն 375 հազար 160 մարդ:
Մեկ օրում Մոսկվայում առողջացել է 1317 մարդ, Սանկտ-Պետերբուրգում՝ 1255-ը: