Բաժիններ՝

Ռուսաստանը 12 միավոր զրահափոխադրիչ է նվիրել Տաջիկստանին

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը Աֆղանստանում անկայուն իրավիճակի ֆոնին ԲՌԴՄ-2Մ մոդելի 12 միավոր արդիականացված զրահապատ հետախուզապարեկային զրահափոխադրիչ է նվիրել Տաջիկստանի զինված ուժերին,  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը:

Ըստ աղբյուրի՝ զինտեխնիկայի հանձման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Դուշանբեում: Ռուսական կողմից արարողությանը մասնակցել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Եվգենի Ցինդյայկինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930