Բաժիններ՝

Լավրովը մեկնաբանել է հնարավոր պատերազմի մասին Զելենսկու հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով` Ռուսաստանի հետ պատերազմի սկսելու վտանգի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը արժանի չէ նույնիսկ ուշադրության:

«Կարծում եմ, որ այդ հայտարարությունը նույնիսկ արժանի չէ ուշադրության: Մենք սովոր ենք այդ գռեհիկ հայտարարություններին, որոնք ռուսատյացությամբ են լցված», – Լավրովի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանցի նախարարը ափսոսանք է հայտնել, որ Զելենսկին, ով իշխանության է եկել բոլորովին այլ կարգախոսների ներքո և աջակցություն է ստացել նաև Ուկրաինայի արևելքում, այժմ հայտարարում է, որ նա, ով ապրում է Ուկրաինայում և իրեն ռուս է համարում, պետք է մեկնի Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս