ՀԱԿ անդամը չգիտեր Տեր-Պետրոսյանի որոշման մասին, բայց նրա համար այն սպասելի էր

ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու վերաբերյալ որոշումը չցանկացավ մեկնաբանել` միայն նշեց, որ  նախօրոք չգիտեր որոշման մասին, սակայն իր համար սպասելի էր, քանի որ ինքը «ոչ մի բան» չի բացառում:

Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրի Կոնգրեսը կամ կպաշտպանի՞ արդյոք «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը՝ 168.am-ի այս հարցերը նույնպես Վահագն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել:

«Կոնգրեսի քաղխորհուրդը պետք է որոշի, ես քաղխորհրդի անդամ չեմ»,- 168.am-ին ասաց Վահագն Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս