Բաժիններ՝

Իսրայելում հայտարարել են, որ չեն քննարկում Գոլանի բարձունքների վերադարձը Սիրիային

Իսրայելը չի քննարկում Գոլանի բարձունքների վերադարձը Սիրիային: Այդ մասին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը։

«Իսրայելը չի քննարկում Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու հարցը»,-ասել է Լապիդը՝ հանդես գալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Գոլանի բարձունքների տարածքի մեծ մասն Իսրայելի կողմից օկուպացվել է 1967 թվականին Սիրիայի հետ վեցօրյա պատերազմից հետո: 1981 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ճանաչել Գոլանի մի մասն իր տարածք հռչակելու Իսրայելի որոշումը: 2019 թվականից ԱՄՆ-ը միակ պետությունն է, որը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների օկուպացված տարածքների նկատմամբ:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930