ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովում շրջանառվող օրենքների նախագծերի քննարկման նախապատրաստական աշխատանքները: Գլխադասային հանձնաժողովների նախագահներն ԱԺ նախագահին են ներկայացրել հանձնաժողովներում օրինագծերի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը:
Առաջիկայում հրավիրվելու են հանձնաժողովների նիստեր, որտեղ կքննարկվեն ներկայացված նախագծերը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:



