Աշխարհում ավելի քան 4,58 մլն մարդ է մահացել կորոնավիրուսով վարակվելուց հետո
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 221 միլիոն 936 հազար 662: Այդ մասին վկայում են վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել է 4 միլիոն 586 հազար 188 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 40 միլիոն 280 հազար 94 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 650 հազար 532-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 96 հազար 718-ի, իսկ վիրուսով վարակվելու հետեւանքներից մահացածների թիվը երկրում կազմել է 441 հազար 441:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 20 միլիոն 914 հազար 237 հիվանդացած, մահացել է 584 հազար 108 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 590,1:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 007, Հնդկաստանում՝ 316, Բրազիլիայում՝ 2726 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: