Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում առանձին ասուլիս չի հրավիրել. մամուլ

«Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման որջ ընթացքում այդպես էլ առանձին ասուլիս չի հրավիրել ու լրագ­րողների հետ նման ձևաչափով չի շփվել: Սա ուշագրավ է այն առումով որ նա իր բոլոր գործողություններում, անգամ հագուկապով փորձում է նմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը տարեկան առնվազն մեկ ան­գամ մեծ ասուլիս Է անցկացնում:

Ինչո՞ւ Ս. Սարգսյանն ասուլիս չի հրավիրում: «ժողովուրդի» այս հարցին ՀՀ նա­խագահի մամուլի խոսնակ Արմեն Արգումանյանը պատասխանեց. «ՀՀ նախագահը պաշտոնավարման ընթաց­քում, մասնավորապես վերջին տարիներին, մի քանի տասնյակ ասուլիսներ ու հարցազրույցներ է ունեցել ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ: Նկատի ունենալով առաջիկա նախագա­հական ընտրությունները` կարծում եմ ասուլիսները և հարցազրույցներն ավելի հաճախակի կլինեն»:

Նկատենք, որ նշված ասուլիսները տեղի են ունեցել օտարերկրյա հյուրերի հետ միասին, և դրանց ընթացքում մեկ-երկու «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցի ներկայացուցչի է հնարավորություն ընձեռնվել հարց տալու»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս