«Էս մարդուն մսրամելիքյան կայֆ է տվել… Դավիթ Կոպերֆիլդը սրա մոտ կարող է ստաժոր աշխատել». Գևորգ Պետրոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է:
- Եթե Նիկոլը 5 տարի պաշտոնավարեց, մենք երկիր չենք ունենալու:
- Պատվաստումների պարտադրանքը ներքին ցեղասպանություն է և բռնի բարություն հասարակությանը: Սրանք ամեն օր են անում ներքին ցեղասպանություն:
- 10 հազար հաշմանդամ ունենք, սա մի ամբողջ ցեղասպանություն է:
- Իշխանությունների գործողությունների նկատմամբ ժողովուրդը զինված է մեղավորության և ոչ թե անմեղության կանխավարկածով:
- Եթե Ժողովուրդն ուզում է օլիմպիական չեմպիոն և ոսկե մեդալ ունենալ, ուրեմն ստախոսությունը պետք է դարձնի մարզաձև և Նիկոլ Փաշինյանին ուղարկի մասնակցելու:
- Հայաստանում 6% պատվաստման ցուցանիշը նշանակում է 6% վստահություն իշխանության նկատմամբ:
- Նիքոլ Փաշի՛, երբ շշերի հրաձգության ներքո ծրագիր էիր ներկայացնում, ինչո՞ւ չէիր ասում, որ առողջապահության ոլորտից պետպատվերը հանում եք:
- Մանդատակիրներին փոխհատուցում տալու գումար ունեք, բայց հաշմանդամին պետպատվերով բուժում ստանալու հնարավորությունից զրկո՞ւմ եք:
- Նիկոլ Փաշինն էս ժողովրդին հիպնոսացրել է, Դավիթ Կոպերֆիլդը նրա մոտ կարող է ստաժոր աշխատել:
- Ձեռս կոտրվեր՝ Ալեն Սիմոնյանին գնահատական չդնեի. ես էլ եմ մեղավոր:
- Նիքո՛լ, դուխդ չի հերիքո՞ւմ՝ ասես՝ այ Ալիևիկ, էդ ի՞նչ ես ասում, Լյուբով Ուսպենսկայան է պատասխանում:
- Նիքոլ Փաշինը միամիտ մարդ չի, նա հոգեբանական գրոհ է անում ժողովրդի հանդեպ:
- Էս մարդուն մսրամելիքյան կայֆ է տվել. Մեկը համոզել է, որ 40 տարի պաշտոնավարելու է:
- Մարդ կա՝ գնացել է դեսպան… դա նույնն է, որ ես Տիտանիկի նավապետ լինեի:
- Նաև քաղաքացիական պասիվությունն է պատճառը, որ այս ապիկար իշխանությունն իր մտքի ցանկացած ֆանտազիա 5 րոպե հետո դարձնում է իրականություն:
- Չեմ ուզում հավատալ, որ ԲՀԿ-ի քաղաքական ամուսնալուծությունը Նիքոլ Փաշինի ձեռագործն է:
- Եթե գործարար Խաչատուր Սուքիասյանն է հարցերը կարգավորում, ուրեմն Նիքոլ Փաշինը մտածելու բան ունի:
- Նա, ով կարծում է, որ ամեն ինչի իրավունք ունի, վերջում չի ունենա ոչնչի իրավունք. զգույշ եղիր՝ այդ կարգավիճակում չհայտնվես, Նիքո՛լ: