Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Քաբուլի օդանավակայանի վերաբացման խոչընդոտների մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Քաբուլի օդանավակայանի վերաբացման հետաձգման պատճառը Աֆղանստանում կառավարության ձևավորման հետաձգումն է ՝ կապված «Թալիբան» շարժման ներսում առկա տարաձայնությունների հետ: Այս մասին Չավուշօղլուն նշել է թուրքական «Անադոլուին» տված հարցազրույցում։
Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի ավիաընկերություն չի թռչի Աֆղանստան, քանի դեռ օդանավակայանում լիարժեք անվտանգության վստահություն չկա:
«Ներկայումս այս ուղղությամբ տեխնիկական աշխատանքներ են տարվում Աֆղանստանում: Մեկ խումբ ուղարկվել է Քաթարի կողմից: Մենք էլ մեր հերթին ենք քաղաքացիական ավիացիայի վարչության խումբ ուղարկել», -ասել է թուրք նախարարը:
Օդանավակայանի անվտանգությունը, ըստ Չավուշօղլուի, պետք է ապահովի մի ընկերություն, որը վայելում է միջազգային հանրության կամ մի շարք երկրների վստահությունը, հակառակ դեպքում ոչ մի ապահովագրական ընկերություն թույլ չի տա թռիչքներ իրականացնել դեպի այս օդանավակայան:
«Աֆղանստանի նման երկրից Թուրքիայի ամբողջական հեռացումը սխալ որոշում կլինի: Մենք չենք ասում, որ ցանկանում ենք կառավարել այս երկրի բոլոր կառույցները, բայց ճիշտ չենք համարում կապերն ամբողջությամբ խզելը», – ասել է նա:
«Տնտեսական, քաղաքական կամ անվտանգության առումով Աֆղանստանի փլուզումը կազդի բոլոր երկրների վրա: Մենք արդեն զգում ենք այս ազդեցությունը »,- եզրափակել է նախարարը: