«Թալիբան» շարժումը հրավեր է ուղարկել Թուրքիային
«Թալիբան» արմատական շարժման անդամներից մեկը, որի անունը աղբյուրը չի նշում, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Աֆղանստանում կառավարության նոր կազմի հրապարակման արարողությանը հրավիրել են Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Պակիստանի և Կատարի պաշտոնատար այրերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես ասել է. «Թուրքիային հրավեր ենք ուղարկել կառավարության նոր կազմի հրապարակման արարողությանը մասնակցելու համար»:
Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ «Թալիբան» շարժման ղեկավարությունից իրենք որևէ հրավեր չեն ստացել: