Աղվան Հովսեփյանի ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն գտնել չեն կարողացել, բոլոր պղպջակները արագ պայթելու են. փաստաբան. «Փաստինֆո»
Մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին՝ Աղվան Հովսեփյանին, հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ա.Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը։
«Քիչ առաջ Աղվան Գառնիկի Հովսեփյանը նշանակվել է մեղադրյալ (սարկազմզս կհասկանան մասնագետները)։ Քննիչը պատրաստվում է խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան։ Խիստ կարևոր է, որ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։
Մեղադրանքի կողմը անհաջող փորձ է արել վերջինիս հասուն որդիների կողմից բիզնես գործունեությունը ներկայացնել որպես պարոն Հովսեփյանի հովանավորչության արդյունք։ Գտնվել են երկու «շաքար սիլվա», որոնք ստանձնել են համապատասխան գործիքի դերը և քննությանը մատակակարել անհրաժեշտ դատարկաբնությամբ։ Ձերբակալման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է։ Աղվան Հովսեփյանը տրամադրված է մարտական։ Մեղադրանքը, բնականաբար, չի ընդունում։ Համոզված եմ, որ բոլոր պղպջակները արագ պայթելու են»,- նշել է փաստաբանը։
Աղբյուր` Փաստինֆո