«Բրյուսելում բազմաթիվ կարևոր հանդիպումներ ունեցանք․ ԵԺԿ նիստին կարմիր թելով անց ենք կացրել մեր ռազմագերիների հարցը»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բրյուսելում բազմաթիվ կարեւոր հանդիպումներ ունեցանք մեր ազգային առաջնահերթությունների օրակարգով։
Բոլոր հանդիպումներին, ինչպես նաեւ ԵԺԿ Քաղաքական համաժողովի նիստին կարմիր թելով անց ենք կացրել մեր ռազմագերիների հարցը։
Այս աշխատանքի մի փոքր, բայց կարեւոր արդյունքներից մեկը ներկայացնում եմ ստորեւ։
ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարեւորագույն ուղղություններից մեկը։
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«ԵԺԿ Քաղաքական համաժողովը տեղեկացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ընթացիկ վիճակից։
Ընդգծվեց Եվրոպական կառույցների կողմից նորացված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը ռազմագերիների պատշաճ եւ առանց նախապայմանների վերադարձն ապահովելու համար»։
Շարունակելու ենք հետեւողականորեն պայքարել մեր գերեվարված հայրենակիցների ազատության համար՝ բոլոր միջոցներով եւ ուղղություններով։
Հ.Գ. Հաղորդագրության հղումը մեկնաբանություններում։ Շնորհակալություն իրավաշտպան Սիրանուշ Սահակյանին տեղեկատվություն տրամադրելու համար»։