Ուկրաինան ձգտում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրեր կնքել անայցագիր ռեժիմի և ազատ առևտրի գոտու շուրջ. Կուլեբա
Ուկրաինան ամերիկացի գործընկերների հետ բանակցություններում առաջ է քաշում անայցագիր ռեժիմի եւ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրեր կնքելու գաղափարը:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ հանդես գալով «Ազատ խոսք ICTV-ով» ծրագրի եթերում, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը։
«Մենք ամերիկացի գործընկերների հետ մշտապես բարձրացնում ենք անայցագիր ռեժիմի հարցը… Մենք ունենք այլ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ամերիկացիներին. դա Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի գոտին է, որովհետեւ մենք ցանկանում ենք ամրապնդել մեր տնտեսությունը, հարկավոր է փող, եւ ցանկալի է դրանք վաստակել ուժեղ տնտեսություն ունենալու շնորհիվ, որը թույլ է տալիս ստեղծել ռեզերվներ, եւ, ինչպես Լեհաստանը, հետո դրանք ծախսել պաշտպանության վրա»,-ասել է Կուլեբան:
Ինչպես հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատորները Կիեւում անցկացված ճեպազրույցի ժամանակ հանդես եկան Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ պայմանագիր կնքելու աջակցությամբ: