ԵԽԽՎ-ն 5 դիտորդ կուղարկի Պետդումայի ընտրություններին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հինգ դիտորդ կուղարկի Պետդումայի ընտրություններին: Թիմը Մոսկվայում կգտնվի սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը. այս որոշումը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է ԵԽԽՎ-ի բյուրոն: Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ը, վկայակոչելով կազմակերպության պաշտոնական հայտարարությունը։

Պատվիրակությունը՝ Պիեռ Ալեն Ֆրիդեզի գլխավորությամբ, մտադիր է հանդիպում ունենալ քաղաքական գործիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ քաղաքացիական հասարակության հետ: Ընթացակարգի կանոններին համապատասխան, հանձնաժողովը Վեհաժողովի բյուրոյին իր եզրակացությունների մասին կհայտնի նրա նախագահի կողմից պատրաստված հուշագրի ձեւաչափով:

Վեհաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ դիտորդների ներկայությունը պետք է «լրացուցիչ արժեք տա Ռուսաստանի եւ ԵԽԽՎ-ի մինչեւ շարունակվող երկխոսությանը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս