Բաժիններ՝

Թալիբները հայտարարել են նոր կառավարության ձեւավորումն ավարտելու մասին

«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանում նոր կառավարության ձեւավորման առնչությամբ որոշում ընդունելու գործընթացն ավարտվել է, մնացել են տեխնիկական պահերը։

«Կառավարության ձեւավորման առնչությամբ որոշում ընդունելու գործընթացն ավարտվել է, մնացել է միայն տեխնիկական մասը»,-հայտարարել է Մուջահիդը՝ հանդես գալով մամուլի ասուլիսի ընթացքում:

Սեպտեմբերի 6-ին նա հայտարարել է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը կհայտարարվի մի քանի օր հետո, նշելով, որ ստույգ ամսաթիվը դեռ չի կարող հայտնել: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտվելու մասին:

Իրենց կողմից տեղի դիմադրության ուժերը՝ Ահմադ Մասուդի ղեկավարությամբ, հերքել են Փանջշերի անկման մասին հաղորդագրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս