Ուժի մեջ է մտել ՃՈ էլեկտրոնային հարթակում տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի ձևը
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ապրիլի 2-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի ձևը` համաձայն հավելվածի: Այն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ից։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Տրանսպորտային միջոցի (այսուհետ` Տ/Մ) առուվաճառքի
________________ ___ _____ -202__
Կնքման վայրը ________________
Կնքման ամսաթիվը
Ես (մենք)` ___________________________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը
(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը,)
______________________________________________________________________
հաշվառման (բնակության), կազմակերպության դեպքում` գտնվելու վայրը
Անձնագիր _____________________________________________________________
անձնագրի սերիան, համարը, Երբ և ում կողմից է տրված
(կազմակերպության դեպքում` պետական ռեգիստրի վկայականի համարը)
(այսուհետ` Վաճառող), մի կողմից և ____________________________________
անունը, հայրանունը, ազգանունը,
ծննդյան թիվը
______________________________________________________________________
(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը, կանոնադրությամբ սահմանված
իրավասու անձի անունը, ազգանունը)
______________________________________________________________________
հաշվառման (բնակության), կազմակերպության դեպքում` գտնվելու վայրը
Անձնագիր _____________________________________________________________
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված
(կազմակերպության դեպքում` պետական ռեգիստրի վկայականի համարը)
(այսուհետ` Գնորդ), մյուս կողմից կնքեցինք սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան`
1.1 Վաճառողը պարտավորվում է որպես սեփականություն Գնորդին հանձնել Տ/Մ, իսկ Գնորդը պարտավորվում է որպես սեփականություն ընդունել և վճարել Տ/Մ-ի համար.
մակնիշը, տիպարը _______________, թողարկման տարեթիվը _______________,
տեսակը _________________________, թափքի տեսակը ____________________,
նույնացման համարը (VIN) _______________, գույնը ____________________,
թափքը ________________, համարը __________________________, հենասարքը
(ամրաշրջանակի) համարը ______________, շարժիչի համարը ______________,
շարժիչի հզորությունը ________________________________________ ձ.ուժ:
1.2 Սույն պայմանագրի 1.1 կետում նշված Տ/Մ-ը սեփականության իրավունքով պատկանում է Վաճառողին, Սեփականության վկայական ___________ տրված __ -__- ___
______________________________________________________________________
սեփականության իրավունքի ծագման փաստաթղթի անվանումը, համարը, երբ և ում
կողմից է տրվել
___________________________________________________________ հիման վրա:
2. Պայմանագրի գինը
Տ/Մ-ի գինը կողմերի գնահատմամբ կազմում է _____________________ ՀՀ դրամ:
3. Կողմերի իրավունքները և պարտականությունները
3.1 Վաճառողն իրավունք ունի`
3.1.1 սույն պայմանագրին համապատասխան հանձնված Տ/Մ-ի համար Գնորդի կողմից ժամանակին չվճարելու դեպքում պահանջել վճարելու նաև տոկոսներ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան.
3.1.2 իր ընտրությամբ պահանջել վճարելու Տ/Մ-ի համար կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց, եթե Գնորդը սույն պայմանագրի խախտմամբ հրաժարվում է Տ/Մ-ը ընդունելուց և դրա համար վճարելուց:
3.2 Վաճառողը պարտավոր է`
3.2.1 հանձնել սույն պայմանագրի 1-ին կետում նշված Տ/Մ-ը սույն պայմանագիրն ստորագրելու պահից,
3.2.2 Գնորդին հանձնել պատշաճ որակի Տ/Մ, դրա հետ միասին` նաև Տ/Մ-ի պատկանելիքները և փաստաթղթերը.
3.2.3 Գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ Տ/Մ.
3.2.4 Մինչև սույն պայմանագրի կատարումը ծագած հիմքով` երրորդ անձանց կողմից Տ/Մ-ը առգրավելու դեպքում հատուցել Գնորդի վնասները:
3.3 Գնորդն իրավունք ունի`
3.3.1 հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց, եթե Վաճառողը հրաժարվում է հանձնել վաճառված Տ/Մ-ը.
3.3.2 Տ/Մ-ի պատկանելիքները և փաստաթղթերը սույն պայմանագրով սահմանված ժամկետում Վաճառողի կողմից չհանձնելու դեպքում դրանք հանձնելու համար նշանակել ողջամիտ ժամկետ, իսկ այդ ժամկետում չհանձնելու դեպքում` հրաժարվել Տ/Մ-ից:
3.3.3 Վաճառողի կողմից Տ/Մ-ի թերությունների մասին նախապայման չսահմանելու դեպքում պահանջել`
1) համաչափ պակասեցնելու Տ/Մ-ի գինը,
2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու Տ/Մ-ի թերությունները,
3) հատուցելու Տ/Մ-ի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը.
3.3.4 Տ/Մ-ի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող կամ այնպիսի թերություններ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ որոնք բազմիցս և կրկին ի հայտ են գալիս դրանց վերացնելուց հետո), իր ընտրությամբ`
1) հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու Տ/Մ-ի համար վճարված գումարը,
2) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի Տ/Մ-ը պատշաճ որակի Տ/Մ-ով.
3.3.5 ոչ կոմպլեկտ Տ/Մ հանձնելու դեպքում, իր ընտրությամբ պահանջել`
1) համաչափ պակասեցնելու Տ/Մ-ի գինը,
2) ողջամիտ ժամկետում կոմպլեկտավորելու Տ/Մ-ը.
3.3.6 Տ/Մ-ը կոմպլեկտավորելու պահանջները ողջամիտ ժամկետում Վաճառողի կողմից չկատարվելու դեպքում իր ընտրությամբ`
1) պահանջել փոխարինելու ոչ կոմպլեկտ Տ/Մ-ը կոմպլեկտավորված Տ/Մ-ով,
2) հրաժարվել սույն պայմանագրից և պահանջել վերադարձնելու վճարված գումարը.
3.3.7 Վաճառողի կողմից սույն պայմանագրի 3.2.3 ենթակետում նշված պարտականությունը չկատարելու դեպքում պահանջել Տ/Մ-ի գնի նվազեցում կամ պայմանագրի լուծում, եթե Վաճառողը չի ապացուցում, որ Գնորդը գիտեր կամ պետք է իմանար Տ/Մ-ի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին:
3.4 Գնորդը պարտավոր է`
3.4.1 սույն պայմանագիրն ստորագրելու պահին Վաճառողին վճարել սույն պայմանագրի 2-րդ կետում նախատեսված գինը.
3.4.2 20 օրվա ընթացքում Վաճառողին ծանուցել Տ/Մ-ի որակի և կոմպլեկտավորվածության վերաբերյալ սույն պայմանագրի պայմանների խախտումների մասին.
3.4.3 ընդունել իրեն հանձնված Տ/Մ-ը` բացառությամբ այն դեպքերի, երբ իրավունք ունի պահանջել փոխարինելու այն կամ հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց.
3.4.4 կատարել այնպիսի գործողություններ, որոնք, սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են նրա կողմից համապատասխան ապրանքի ընդունումն ապահովելու համար.
3.4.5 Մինչև պայմանագրի կատարումը ծագած հիմքով` երրորդ անձանց կողմից Տ/Մ-ը առգրավելու մասին հայց հարուցելու դեպքում Վաճառողին մասնակից դարձնել գործի քննությանը:
4. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
5. Այլ պայմաններ
5.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից և դադարում է սույն պայմանագրում նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարմամբ:
5.2 Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են գրավոր և ստորագրվում Կողմերի կողմից:
5.3 Վաճառողի հայտարարությամբ մինչև սույն պայմանագրի կնքումը 1-ին կետում նշված Տ/Մ-ը այլ անձի չի օտարվել, գրավի, կալանքի, արգելանքի տակ չի գտնվում:
5.4 Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:
5.5 Սույն պայմանագրից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման` պայմանագիրը ստորագրելու օրվանից 15-օրյա ժամկետում: Նշված պահանջը չպահպանելը հանգեցնում է սույն պայմանագրի անվավերության (նման պայմանագիրն առ ոչինչ է):
5.6 Սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով էլեկտրոնային եղանակով` ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակի միջոցով ճանապարհային ոստիկանություն ներկայացնելու համար:
6. Կողմերի ստորագրությունները.
ՎԱՃԱՌՈՂ(ՆԵՐ) ԳՆՈՐԴ(ՆԵՐ)
անունը, ազգանունը անունը, ազգանունը
(կազմակերպության դեպքում` (կազմակերպության դեպքում`
լրիվ անվանումը, լրիվ անվանումը,
__________________________ __________________________
ստորագրությունը ստորագրությունը
անունը, ազգանունը, (Կ.Տ.) անունը, ազգանունը, (Կ.Տ.)