Բաժիններ՝

83-ամյա տղամարդը էլեկտրահարելով սպանել էր կնոջը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել է 1932 թ. ծնված տանտիրուհու՝ Եվգենիա Յասոյանի դիակը: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.30-ին, մալուխներով ձեռքի մատները կապելով, կնոջը էլեկտրահարել է 83-ամյա ամուսինը: Նա, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

83-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930