Բաժիններ՝

Հնդկաստանում Նիպախ մանացու վիրուսի բռնկում է գրանցվել

Հնդկաստանի Քերալ նահանգում Նիպախ մանացու վիրուսի բռնկում է գրանցվել, որից մահացել է 12-ամյա տղա, եւս երկու մարդու մոտ հայտնաբերվել են այդ հիվանդության նախանշաններ:

այս մասին հաղորդում է NDTV Հեռուստաալիքը:
Անմիջապես մասնագետներ են ուղարկվել Քերալ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից բժիշկներին օգնություն ցուցաբերելու համար: Փորձագետները հայտարարել են, որ անհրաժեշտ է հետեւել հիվանդների կոնտակտներին եւ անհապաղ կարանտին ուղարկել բոլորին, ովքեր շփվել են պացիենտների հետ:
Նիպախ վիրուսն առաջացնում է ուղեղի բորբոքում եւ ծանր շնչառական հիվանդություն, դեռես դրա դեմ պատվաստանյութ չկա, ընդ որում՝ հիվանդության դեպքերի 70 տոկոսն ավարտվում է մահվան ելքով: 2018 թվականին Քերալ նահանգում նույնպես գրանցվել էր Նիպախ վիրուսի բռնկում, երբ մահացել էր 17 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս